National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
18.05.2023
Աշխատանքային քննարկում «Սոցիալական աջակցության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ
1 / 12

Փոփոխությունների նպատակն է սոցիալական աջակցությունների մատուցման դաշտը բացել նաեւ այլ կազմակերպությունների համար եւ հնարավորություն տալ անձանց սոցիալական աջակցության ոլորտում ծառայություն ստանալով՝ հաղթահարել աղքատությունը: Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է փոփոխություններ եւ լրացումներ «Սոցիալական աջակցության մասին» եւ հարակից շուրջ 18 օրենքներում, որոնց վերաբերյալ մայիսի 18-ին աշխատանքային քննարկում էր կազմակերպվել ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում:

Փոփոխությունները հիմնված են միջազգային փորձի, ոլորտային քաղաքականության, նախարարության որդեգրած նոր ռազմավարական մոտեցումների վրա: Հաշվի է առնվել հատկապես այն երկրների փորձը, որոնք պատմական փորձառությամբ մոտ են մեր երկրին եւ իրենց վարած սոցիալական քաղաքականությամբ օրինակելի են ամբողջ աշխարհի համար:

««Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքով ցանկանում ենք, որ աջակցությունների տրամադրման ոլորտը դառնա ավելի ճկուն, արձագանքող եւ արդյունավետ կառավարվող, ունենանք չափորոշիչների վերահսկողության համակարգ, ինչպես նաեւ կայացնել սոցիալական աշխատանքի ինստիտուտը եւ ճանապարհ բացել նոր դերակատարների համար, որպեսզի կազմակերպություններն ու իրավաբանական անձինք եւս կարողանան աջակցություններ տրամադրել»,- ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:

Հերիքնազ Տիգրանյանի խոսքով ծավալուն փոփոխություններ են նախատեսվել եւ նպատակ է դրվել փոխել նաեւ սոցիալական աջակցության գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը, եւ դրամական օգնությունից անցնել ընդհանուր ծառայությունների հասցեական մատուցման: Նա կարեւորել է, որ նախագիծը մշակողը դեռեւս գաղափարի փուլում այն համաձայնեցնում է գլխադասային հանձնաժողովի հետ. այդպես շատ ավելի մասնակցային է լինում նախագծերի մշակումը:

Պատգամավորների կողմից ներկայացված փոփոխությունները վերաբերել են սոցիալական աշխատողի գործունեությանը, սոցիալական աջակցության դադարեցման որոշման մասին ծանուցմանը, «աջակցության կենտրոն» հասկացությանը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կամ ընտանիքների հայտնաբերմանը: Հստակ կանոնակարգումներով սոցիալական աջակցության ոլորտում իրականացվող բարեփոխումները կդյուրացնեն աշխատակարգը, եւ նկատելի կլինեն արդյունքները: Առաջիկայում եւս նախատեսվում են քննարկումներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am